Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնայում ՝ պայթյունի սպառնալիքի պատճառով
1287
Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 17:02
![]() Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում էր Ստամբուլից Բարսելոնա չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Էլ Պրատ օդանավակայանում, հինգշաբթի հայտնել է Catalunya Radio-ն: Ռադիոկայանի տվյալներով ՝ ինքնաթիռն ուղորդվել է օդանավակայանի մեկուսացված գոտի: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է 148 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։ Վայրէջքից հետո ուղևորներին դուրս են բերել ինքնաթիռից, և անվտանգության աշխատակիցները սկսել են ստուգել ինքնաթիռը և ուղևորներին։ Ինքնաթիռը զննելուց հետո անվտանգության ուժերը բացառել են պայթուցիկ նյութերի առկայությունը։ «El Nacional»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը Միջերկրական ծովի վրայով թռչելու ժամանակ ուղեկցվել է իսպանական և ֆրանսիական ռազմական ինքնաթիռների կողմից։
|

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12
