ԱԱԾ-ն վայրագ ճնշումներ է գործադրել. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 10-12-ը ծրագրված Եպիսկոպոսաց ժողովը չեղարկվեց, բայց պարզ չեղավ, թե որն է անորոշ ժամկետով հետաձգելու պատճառը։ Իշխանական շրջանակներն ուրախացան, թե կաթողիկոսը ժողովում չունի մեծամասնություն, դրա համար «զադնի դրեց»։ Մեզ պատմեցին, որ ժողովը հետաձգվել է ԱԱԾ-ի վայրագ ճնշումների արդյունքում։ Վեհափառին փոխանցել են՝ եթե ժողովը կայանա, և 10 եպիսկոպոսների վերաբերյալ որոշումներ կայացվեն, դրան կհետևեն իրենց համար անցանկալի զարգացումներ։ Անգամ հոգևորականների անուն են նշել, որոնց կձերբակալեն։ Հասկացրել են՝ այնպես կանեն, որ ժողովը չկայանա․ կփակեն դրսից եկող հոգևորականների մուտքը կամ կարգելեն վերադառնալ իրենց թեմերը։ Վեհափառը չի ցանկացել սրել իրավիճակը։ Մեզ ասացին, որ այս մասին տեղյակ են նաև 10 տիրադավները, որոնք մի կեղծ հայտարարություն տարածեցին, թե ափսոսում են հետաձգվելու առիթով, քանի որ ժողովին ուղղված ասելիք ունեին, պատրաստվում էին իրենց տեսակետն «արտահայտել»։ Չգիտես ինչու, այդ տեսակետը հրաժարվեցին Գերագույն հոգևոր խորհրդի նիստում հայտնել, չնայած հրավիրված էին մասնակցելու»: |

«ՀՀ-ում Իրանի դեսպանը գիտի, որ Օմեգային Վաշինգթոն են կանչել հակաիրանական կոալիցիայի հարցերով». Միհրան Հակոբյան
5700:54
«Մենք նորություններ ունենք Իրանի մասին». Թրամփ
8700:52
Նիկոլ Փաշինյանը մոտ 11 մլն 951 հազար դրամ պարգևավճար է ստացել
7900:12
«Արդարության ու արդարադատության սովն ակնհայտ են այսօր»․ Ռուբեն Մխիթարյան
6200:06
«Պետք է ամեն օր աշխատել ու անխոնջ պայքարել մյուսների վերադարձի համար»․ Գևորգ Ստեփանյան
5700:00
«Թուրքիան շուտով կդառնա նոր միջուկային տերություն». Արա Պողոսյան
72Երեկ, 23:54
