Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Մարդկանց հանցագործ են նշանակում այն բանի համար, որ հանդգնել են ընդդիմանալ իշխանությանը»․ բողոքի ակցիա` ԵՄ գրասենյակի դիմաց

92
Այսօր, 17:00
«Մարդկանց հանցագործ են նշանակում այն բանի համար, որ հանդգնել են ընդդիմանալ իշխանությանը»․ բողոքի ակցիա` ԵՄ գրասենյակի դիմաց

Այսօր մի խումբ հասարակական, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԵՄ գրասենյակի դիմաց: «2 տարի է՝ Արցախն օկուպացված է, իսկ ռազմաքաղաքական ղեկավարները՝ Բաքվի բանտերում։ Այն միջազգային կառույցները, դերակատարները, որոնք երկար տարիներ խոսում էին Արցախի հարցի կարգավորման, դրա հիմքում ինքնորոշման իրավունքի իրացման մասին, այսօր լռում են ադրբեջանցիների հանցագործությունների վերաբերյալ։ Զուգահեռ իրականության մեջ Հայաստանում տեղի են ունենում մի շարք անօրինական գործողություններ, որոնք ևս պատշաճ ձևով արձագանքի չեն արժանանում»,- ելույթի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Հայաստանում տարբեր մարդկանց պիտակավորում են, հանցագործ են նշանակում այն բանի համար, որ հանդգնել են հակառակվել կամ ընդդիմանալ իշխանության գործունեությանը, հայտարարություններին։ Իսկ միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում դրան»,- հավելել է ընդդիմադիր գործիչը։

Բողոքի ակցիա՝ ԵՄ դեսպանատան դիմաց