Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 10 դեկտեմբերի, 2025 թ.

«Եվրոյոնջաներն ինչպե՞ս կարձագանքեին, եթե նման բան 2017-ին լիներ»․ Նաիրա Զոհրաբյան

82
Այսօր, 15:36
«Եվրոյոնջաներն ինչպե՞ս կարձագանքեին, եթե նման բան 2017-ին լիներ»․ Նաիրա Զոհրաբյան

Ազատության հրապարակում հաջակցություն «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ «Ճաղավանդակներ՝ խոսքի ազատության համար․ ընդամենը բարձրաստիճան պաշտոնյային արձագանքելու համար այսօր ազատությունից զրկված են մեծ լսարան ունեցող մեդիագործիչներ։ Եկեք մի պահ վերադառնանք 2017թ․ և պատկերացնենք միջազգային հանրությունը, Նիկոլի լեքսիկոնով՝ եվրոյոնջաներն ինչպես կարձագանքեին, եթե օրինակ «Հայկական ժամանակ»-ում «հետույք» բառի համար ինձ, կամ Նիկոլին, կամ որևէ մեկին կալանավորեին․ չարտերային ռեյսով միանգամից Հայաստան կգային, Սվիտալսկին էլ այստեղ պառկած կլիներ՝ իր հերթական գրքի համար նյութ պատրաստելու համար։ Կրկին նշեմ՝ այսօր Հայստանում բռնապետություն է»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Նաիրա Զոհրաբյանի ճեպազրույցը