«Ամուսինը մոտեցավ, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ մեր որդին անհայտ կորած է». Արման Թաթոյան
![]() «Անհայտ կորած անձանց հարցը որպես մարդու իրավունքների չլուծված հրատապ խնդիր» թեմայով քննարկման ժամանակ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ ամեն անգամ հիշում է դեպքեր, որոնք ցույց են տալիս, թե որքան ուշադիր ու հետևողական է պետք լինել այս հարցերի նկատմամբ. «Մեկ, երկու օրինակ բերեմ: Լավ հիշում եմ, երբ էր նոր էր պատերազմն ավարտվել ու անհայտ կորած հերոսների ընտանիքները չգիտեին՝ որտեղ գնալ, անորոշության մեջ էին, անընդհատ տեղեկություններ էին փնտրում: Հիշում եմ՝ հայրը եկավ, նախապես խնդրեց, ասաց՝ երբ տիկնոջս հետ հանդիպեք, դեռ մի ասեք, որ տղան անհայտ կորած է. շատ ծանր կտանի, առողջության համար շատ եմ անհանգստանում: Լավ հիշում եմ իմ հոգեբանական ծանր ապրումները. նստած եմ, դիմացս մայր է ու չգիտեմ՝ ինչ խոսել, որովհետև նախապես խնդրել էին դեռ ոչինչ չասել»,- պատմեց Թաթոյանը: |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
