«Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը»․ Աշոտ Դանիելյան
![]() «Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը։ Արտաքին քաղաքական օրակարգից հանում են իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը. մենք պարտավոր ենք ընդդիմանալ այդ մոտեցմանը»,- այսօր Արցախի ԱԺ նախաձեռնած լսումների ժամանակ իր խոսքում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցվել է առանց ԼՂ ընտրված իշխանությունների հետ որևէ խորհրդակցության կամ համաձայնության։ Այն իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը, և անտեսում 150 հազար մարդու հայրենիք վերադառնալու և ինքնորոշվելու անօտարելի իրավունքը»,- նշեց Աշոտ Դանիելյան։ «Այնուհանդերձ մենք չենք մոռանալու Արցախը, Արցախի Հանարապետությունը շարունակում է իր գոյությունը, թեև ժամանակավորապես օկուպացված է»,- հավելեց Արցախի ԱԺ նախագահը։ |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
