Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան

162
Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ., 23:06
«Վեհափառ Տեր, ուխտադրուժ սպասավորներին առ Աստված վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է». Վահե Բեգոյան

Դիրիժոր Վահե Բեգոյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱՂԵՐՍԱԳԻՐ ԱՌ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ
ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՒ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ
Վեհափառ Տեր
Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ձերդ Սրբության հոգևոր որդիներս՝ խոնարհությամբ և երկյուղածությամբ մատչելով Առաքելադիր և Լուսավորչահաստատ գահի Գահակալիդ, աղերսում, հայցում և անսասան հաստատակամությամբ ակնկալում ենք, որ Մայր Եկեղեցու և Ձեր իսկ դեմ հերձվածողաբար ապստամբյալ ուխտադրուժ եպիսկոպոսների և հոգևոր դասից նրանց հետևից հրապարակավ խոտորյալ սպասավորների նկատմամբ Ձերդ հայրապետական իրավասությամբ փութապես արձակվի կարգալուծության և բանադրության վճիռ, ինչը հստակություն կմտցնի նաև եկեղեցու առավել խոնարհ աստիճանի սպասավորների և աշխարհականներիս համար՝ հանդեպ ապստամբյալ եպիսկոպոսները վերաբերմունքի մեջ:
Թող եկեղեցու բոլոր՝ արժանավոր և անարժան զավակների հանդեպ քրիստոսավանդ ողորմությամբ և ներողամտությամբ լի Ձեր սերը չկաշկանդի Ձեզ՝ Ձեր երկաթյա հովվապետական գավազանով փշրելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու միության, նվիրապետական կարգի, կանոնական և վարդապետական անաղարտության դեմ ոտնձգած անօրենների եղկելի դավադրությունը:
Առաքելահաստատ ավանդության, Տիեզերական և ազգային եկեղեցական ժողովների կանոններն ամբարշտաբար և հանդգնաբար ոտնահարած ուխտադրուժ սպասավորների պատճառած եկեղեցահալած ավերները փարատելու և նրանց առ Աստված զղջմամբ և ապաշխարությամբ վերադարձնելու միակ ուղին նրանց բանադրանքով և կարգալուծությամբ սաստելն է»:

Աղբյուրը`   Վահե Բեգոյան