«Կառավարության պաշտոնյաները Նիկոլից վախենում են, բայց սրբապղծություն անելիս Աստծուց չեն վախենում». Սևակ Հակոբյան
![]() Լրագրող. խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում․ այս մարդիկ՝ կառավարության պաշտոնյաները, ուժայինները, տպավորությունս այնպիսին է, որ Նիկոլից վախենում են, բայց սրբապղծություն անելիս Աստծուց չեն վախենում։ Որքանով գիտեմ՝ կառավարության մեջ մի հատ պաշտոնապես աթեիստ կա, բա մյուսնե՞րը։ Նրանք երբևէ Աստծո անունը տալիս ե՞ն, հանցանք գործելուց առաջ գոնե ներողություն խնդրո՞ւմ են Աստծուց, մեղքերի թողություն։ Հա՞շտ են իրենք իրենց խղճի հետ։ Կառավարության անդամները հլը հեչ, ընդամենը մոտեցնում են իրենց պատժվելու պահը, իսկ հոգևորականնե՞րը, սրբազանները Աստծուց չե՞ն վախենում։ Նրանք են, չէ՞, քարոզում չմեղանչել, ապաշխարել, հանդերձյալ աշխարհ, դժոխքի կրակներ․ հոգևորականներն են, չէ՞, ասում էս կյանքը, որում ապրում ենք, ընդամենը մի չնչին բան է, քանի որ մահից հետո սպասվում է հավերժական կյանք ու դժոխքի պարագայում՝ հավերժական դատաստան․ հիմա իրենք իշխանավորի ցուցումով եկեղեցուն դեմ գնալով չի՞ նշանակում, որ կամ թքած ունեն, կամ էլ չեն հավատում, որ կա Աստված ու կա Աստծո դատաստան։ Շիրակի թեմի քահանաները շատ ավելի աստվածավախ են, քան այդ 10 եպիսկոպոսները։ Ինչևէ, մենք իրենց դատողը չենք, իրենք իրենց ձեռամբ են վարկաբեկվում առնվազն հասարակության աչքերում»: Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Առաջարկում եմ ստեղծել պատարագները քննող հանձնաժողով և նախագահ ընտրել Անդրանիկ Քոչարյանին». Վիտալի Մանգասարյան
1715:30
«Լավ, դու որտեղի՞ց ընկար մեր գլխին»․ Տաթևիկ Վիրաբյան
3115:18
«Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա». Ռուբեն Մելիքյան
6914:54
«Նիկոլ Փաշինյանը հարամեց գյումրեցիների սուգը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5414:48
Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին (տեսանյութ)
7514:12
«Լադիմիր Լադիմիրիչին ասեք՝ մյուս անգամ Никол Норогич ասի». Ռուբեն Մխիթարյան
7214:00
