Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից. Yeni Şafak
![]() Թուրքիայում հրապարակվել է ապօրինի խաղադրույքների վերաբերյալ «Papara»-ի (վճարային հարթակ) գործով մեղադրական եզրակացություն։ Այնտեղ նշվում է, որ Թուրքիայում գործող ապօրինի խաղադրույքների կայքերում օգտագործվում են Շվեյցարիայում, Հայաստանում և Միացյալ Թագավորությունում ստեղծված համակարգեր։ Եզրակացությունում տեղ գտած գաղտնի վկայի ցուցմունքի համաձայն՝ Շվեյցարիայում գործող «Betradar»-ը տրամադրում է սպորտային խաղադրույքների գործակիցներ և տվյալներ, «Evolution Gaming»-ն առաջարկում է live casino-ի ծառայություններ իսկ տեխնիկական ենթակառուցվածքները ապահովում է Հայաստանում և Մեծ Բրիտանիայում գործող «Betconstruct»-ը: Գաղտնի վկան նշել է. «Թուրքիայում անօրինական խաղադրույքների շուկայի 60%-ը վերահսկվում է հայերի կողմից: Յուրաքանչյուր ամսվա առաջին 10 օրվա ընթացքում Թուրքիայից BTC-ով մոտ 10 մլն եվրո է ուղարկվում Երևան կամ Լոնդոն»: Նա նշել է, որ անօրինական խաղադրույքների միջոցով Թուրքիայից արտասահման մաքսանենգ ճանապարհով ուղարկվող տարեկան գումարը կազմում է մոտ 2 մլրդ դոլար։ |

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
