Երևան`   +7 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին

81
Այսօր, 14:12
Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին

«Ծեծով հարցերը լուծելու երևույթը, որ կա մեր հասարակության մեջ, նորություն չէ։ Մեր հասարակությունը, հատկապես տղաների շրջանում, բռնություն քարոզող հասարակություն է, այսինքն՝ տղան մեծանում է, նրան ասում են, երբ որ մեկը քեզ բան է ասում՝ քարը վերցրու, տուր գլխին, ու երեխաներին ավելի շատ սովորեցնում են բռնություն՝ քան առողջ հարաբերություններ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավար Ծովինար Թադևոսյանը՝ անդրադառնալով Զորականում դպրոցականների կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին։ «Տվյալ դեպքում ծեծողներից մեկը ՔԿՀ-ի պետի տեղակալի որդին է․ արդյոք այս պարագայում տեղակալի լիազորությունները գոնե ժամանակավոր կասեցնելու անհրաժեշտություն չկա»,-հարցրեց լրագրողը։ «Մենք օրենքում չունենք այնպիսի հիմք, որպեսզի անձին աշխատանքից ազատենք կամ լիազորությունները կասեցնենք՝ իր ազգականի կատարած այս կամ այն հանցանքով պայմանավորված։ Եթե դիտարկենք այս տեսանկյունից, մենք պետք է ՔԿՀ-ներում գտնվող բոլոր անձանց ծնողներին գտնենք, դարձնենք թիրախ և պահանջ ներկայացնենք՝ այս կամ այն աշխատանքից ազատելու»,- նշեց Ծովինար Թադևոսյանը։

Ծովինար Թադևոսյանի ճեպազրույցը