Երևան`   +8 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան

67
Այսօր, 15:36
«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Շնչե՞լ, թե…
Շաբաթ երեկոյան Երևանում PM 2,5 մասնիկների ցուցանիշը՝ 269,5 էր… Նույն օրը տեսա փոքրիկի հետ զբոսնող մայրիկի նկարը, ինչը լավագույն ձևով ի ցույց է դնում պետական այրերի զրո պատասխանատվությունը բոլորիս կյանքի և առողջության համար և առաջին հերթին՝ երեխաների։ Չկա պետական ուղեցույց, ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից, ի՞ նչ զբոսանքի մասին կարող է խոսք լինել։ ՍՄՍ հաղորդակցության միջոցով արագ արձագանք է պետք, կրտուկ քայլեր, մանկապարտեզից սկսած կրթական ծրագրեր, ոչ թե Առողջապահության նախարարի մակարդակով հնչեցրած «Տերևները մի վառեք» գրառում։ Դա կարևոր է, բայց ոչ երկրի հանրային առողջության ոլորտում թիվ մեկ պատասխանատուի համար, ով նույն PM2.5-ից միակ պաշտպան՝ օդափոխության միջանցքներ հանդիսացող ծառերի ոչնչացման ժամանակ լուռ էր։
Այս հարցում օրինակելի երկրներից է Ճապոնիան, որտեղ նախորդ դարի 60-ններին նույն մեր ճգնաժամն էր, երբ օդն ուղիղ սպառնալիք էր կյանքին։ Նրանց փորձը հիմնված է երկարաժամկետ, համակարգային քաղաքականության և չափելի արդյունքների վրա, այլ խոսքով՝ ամբողջական պետական մոդել է, որը ձևավորվել է ծանր սմոգերից հետո։
Քայլերը ստորև։
1. Խիստ օրենքներ և տոտալ վերահսկողություն՝ 1970-ին ընդունվեց «Environmental Pollution Control Act» օրենքը և գործարաններն անցան պարտադիր ֆիլտրերի և մաքրող սարքերի։
․ Յուրաքանչյուր արդյունաբերական գոտի ունի հստակ նորմեր՝ SO₂, NO₂, PM10/PM2.5 սահմանաչափերով։
․ Վերահսկողությունն իրականացնում է չափումների վրա հիմնված համակարգով։
2. Տրանսպորտի ոլորտում հեղափոխություն
․ Տոկիոն և այլ մեծ քաղաքներ սահմանեցին ցածր արտանետումների պահանջներ, որոնք տարիների ընթացքում կտրուկ խստացվեցին։
․ Ճապոնական ավտոարտադրողները (Toyota, Honda) պարտավորվեցին մշակել ցածր արտանետումների տեխնոլոգիաներ՝ հիբրիդներ, կատալիզատորներ և այլն։
․ Հզոր հանրային տրանսպորտ. մեթրո, էլեկտրագնացքներ, ավտոբուսներ, որոնք նվազեցնում են մասնավոր մեքենաներից կախվածությունը։
3. Քաղաքային կանաչ գոտիներ
․ Տոկիոն ունի պարտադիր կանաչապահպանական նորմեր՝ շենքերի շուրջ, տանիքերին և բակերում։
․ Կանաչ տարածքները ծառայում են որպես միկրոկլիմայի կարգավորիչ և PM2.5-ի հզոր բնական կլանիչ։
․ Քաղաքային անտառների պլանավորումը պետական ռազմավարական փաստաթուղթ է, ոչ թե կամավոր նախաձեռնություն։
4. Շրջակա միջավայրի մշտադիտարկում
․ Ճապոնիան առաջիններից էր, որ ստեղծեց օդի որակի իրական բազա, որը հասանելի է քաղաքացիներին։
․ Յուրաքանչյուր քաղաք ունի սենսորային ցանց, որը չափում է PM2.5, O₃, NO₂, SO₂ և այլն։
․ Այս տվյալները հիմք են դառնում քաղաքական որոշումների, հատկապես արդյունաբերության և տրանսպորտի սահմանափակումների համար։
5. Հանրային կրթություն և մշակույթ
․ Ճապոնիայում ձևավորվեց «մաքուր օդը հանրային արժեք է» ընկալումը։
․ Շենքերի, խանութների, դպրոցների օդափոխության ստանդարտները շատ բարձր են։
․ Քաղաքացիները հետևում են օդի ցուցիչներին այնպես, ինչպես եղանակին։ Մշտապես ստանում են հաղորդագդություններ։

Արդյունքը։
․ PM2.5 ցուցանիշները Տոկիոյում այսօր 5-7 անգամ ավելի լավն են, քան 1970-ականներին։
․ Սմոգը որպես երևույթ գրեթե բացակայում է։
․ Միջին կյանքի տևողությունը՝ աշխարհի ամենաբարձրերից է, ինչն անմիջականորեն կապված է օդի որակի հետ։
Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկման» եթերում, ամենը բարձրաձայնել եմ՝ ՍՄՍ հաղորդագրություն, մանկապարտեզներում զբոսանքի սահմանափակումներ, պետական վերահսկողություն, տուգանքներ, ծառահատումների մարատորիում և տասնյակ այլ հարցեր։ Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք և պրոֆեսիոնալներ։
Ցանկացած գործ, եթե ուզում ես տապալել, հանձնաժողով ստեղծի…»։

«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան
«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան
«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան
«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան
«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան
«Չկա պետական ուղեցույց՝ ինչպես պաշտպանվել այս սարսափելի ռիսկից»․ Քրիստինա Վարդանյան