«Չեմ բացառում՝ մի օր էլ կխոսի սեփական նկարը եկեղեցում կախելու մասին»․ Արմեն Հովասափյան
94
Այսօր, 13:36
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական արհեստածին ու ցինիկ պնդումը շահարկեց՝ նշելով, որ «քանի որ 301 թվականին եկեղեցին ստեղծվել է պետության որոշմամբ, ճիշտ կլինի պատարագից առաջ հնչի ՀՀ օրհներգը»: Այս թեզին դիլետանտությունից բացի այլ բնորոշում տալ հնարավոր չէ, բայց ես այն համոզմունքին եմ, որ նա այս ամենը հերթական անգամ դիտավորյալ է անում, եկեղեցին ամբողջովին ոտնահարելու, ստորացնելու և հոգևորից մարդկանց վերջնականապես զրկելու նպատակով: Նիկոլի տեսակն իմանալով՝ նա փայլուն գիտեր, որ իր այս բարբաջանքը հանրային պարսավանքի է արժանանալու. առնվազն մտավոր տգետ պիտի լինես՝ եկեղեցու ստեղծումը պետության կողմից հիմնվելու փաստի մասին բարձրաձայլելիս: Ցանկացած 7-րդ դասարանցի գիտի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ոչ թե Հայաստանյաց, ինչպես դա սիրում է ասել) հիմնվել է առաջին դարում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից, իսկ Տրդատ 3-րդը՝ 4-րդ դարում, ընդամենն աշխարհաքաղաքական գերբարդ փուլում, այն հռչակեց որպես պետական կրոն: Նիկոլն, իհարկե, այս ամենը գիտի, սակայն նա ամեն ինչը սիրում է հակադրությունների ու հակասությունների տիրույթում մեկնաբանել: Ըստ էության՝ Նիկոլի նպատակը եկեղեցուն արմատապես ու վերջնական իրեն հնազանդեցնելն է, քանի որ այն վերազգային և վերպետական կառույց է, ունի պատմական անցյալ ու դարավոր հետագիծ, պետք է այն վերջնակապես պղծել՝ դարձնելով շարքայի «պետական գերատեսչության», հոգևորի իդեաֆիքսը զրոյացնել: Թվում է, թե դա դետալ է, փոքր շտրիխ, սակայն իր մեջ խորը ենթատեքստ է պարունակում: Ասեմ ավելին, պետության կից կառույց ստեղծելով, նա նսեմացնում է մի ողջ կառույց, առաջարկում եկեղեցու բակում դրոշ տեղադրել, չեմ բացառում՝ մի օր էլ կխոսի սեփական նկարն այնտեղ կախելու անհրաժեշտության մասին, քանի որ, ինչպես ինքն է հայտարում՝ «կառավարությունը՝ ես եմ»: Նրան պետք չի ո՛չ պատարագ, ո՛չ հոգևոր և ո՛չ էլ աստվածավախ հասարկություն, նրան պետք է հարկատու անկրոնների մի զանգված, որն ի դեպ կային և՛ պարսից, և՛ բյուզանդական, և՛ մոնղալների, և՛ թուրքական տիրապետության ժամանակ: Հատկանշական է այն, որ բացի Բյուզանդայի և Օսմանյան կայսրության տիրապետությանը, ոչ մի ուրիշ զավթիչի հետ կրոնական խնդիր և հակաեկեղեցիական դեմարշ չի եղել: Անաստված բոլշևիկները (իհարկե՝ ոչ բոլորը) ավելի հոգևոր էին քան նիկոլի վաչկատունները՝ սա անհերքելի փաստ է: Իմ կարծիքով սատանայական այս քայլին եկեղեցին պետք է արձագանքի, հստակ վերաբերմունք ներկայացնի, այլապես առաջիկայում սա սկսելու է արդեն պատարագների տողերը խմբագրել»: