«Նիկոլին ձեռնտու չէ, որ հայ ժողովուրդը սկսի հասկանալ»․ Նաիրի Հոխիկյան
![]() Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Խաղաղության մասին խոսելիս նախ պետք է երկրի ներսում խաղաղություն ապահովել, հետո նոր միայն ձգտել արտաքին խաղաղության։ Նիկոլ Փաշինյանի ֆաշիստական կառավարությունը պատերազմ է հայտարարել Հայաստանի ներքին կյանքի դեմ՝ սկսած կենցաղային հարցերից, ընտանիքներից մինչև բանակ ու եկեղեցի։ Երկիրն արդեն ավելի քան 8 տարի բաժանված է «նախկինների» ու «ներկաների», «սևերի» ու «սպիտակների», «նիկոլականների» ու «հականիկոլականների», նույնիսկ «հայամետների» ու «թուրքամետների», «Արցախը սիրողների» և «Արցախը ատողների» խմբերի։ Նիկոլի բերած քաոսի ու ներքին պառակտման հետևանքով քայքայվում են ընտանիքներ, թշնամանում են բարեկամներ, նույնիսկ քաղաքական սպանություններ են լինում։ Քանի դեռ չկա ներքին խաղաղություն, չի կարող լինել արտաքին խաղաղություն, որովհետև չկա ժողովրդի համերաշխություն, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի հարաբերությունները հարևանների հետ։ Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հետաքրքիր էլ չի, թե ժողովուրդը ինչ է մտածում։ Ժողովուրդը նրանց համար միջոց է իշխանությունը պահելու և հարստանալու համար, իսկ այդ ընթացքում Նիկոլին ձեռնտու է, որ անկայուն լինի երկիրը, ժողովուրդն էլ՝ լարված, ճամբարների բաժանված, իրար նկատմամբ ատելությամբ լցված։ Հետևաբար, ոչ հիմա, ոչ ապագայում Նիկոլը ներքին ու արտաքին խաղաղության չի գնալու։ Դա պետք չի ոչ իրեն, ոչ Ալիևին, քանի որ իրական խաղաղության դեպքում հայ ժողովուրդը կսկսի հասկանալ, թե ինչ են արել իր նկատմամբ։ Նիկոլին ձեռնտու չէ, որ հայ ժողովուրդը սկսի հասկանալ»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Առաջարկում եմ ստեղծել պատարագները քննող հանձնաժողով և նախագահ ընտրել Անդրանիկ Քոչարյանին». Վիտալի Մանգասարյան
1715:30
«Լավ, դու որտեղի՞ց ընկար մեր գլխին»․ Տաթևիկ Վիրաբյան
3115:18
«Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա». Ռուբեն Մելիքյան
6914:54
«Նիկոլ Փաշինյանը հարամեց գյումրեցիների սուգը»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
5414:48
Ծովինար Թադևոսյանը՝ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալի որդու մասնակցությամբ ծեծի մասին (տեսանյութ)
7514:12
«Լադիմիր Լադիմիրիչին ասեք՝ մյուս անգամ Никол Норогич ասի». Ռուբեն Մխիթարյան
7214:00
