Երևան`   +5 °C
Այսօր`   Երկուշաբթի, 08 դեկտեմբերի, 2025 թ.

«Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները»․ Լևոն Զուրաբյան

62
Այսօր, 10:24
«Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները»․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՆՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏՐՎԻ
Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է՛լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է՝ ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն:
Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես, Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք:
Հատուկ ջոկատայիններով գրավելով Սուրբ Յոթ Վերք եկեղեցին, նա վերածել է իր մասնակցությամբ քաղաքական շոուները ոստիկանական գործողությունների: Իր պառակտիչ և բաժանարար այլանդակությունների իրագործման համար նա հենվում է Եկեղեցու ամենավարկաբեկված, բարոյազուրկ և նյութա և պատեհապաշտ լյումպենական տարրերի վրա, որոնց կառավարում է քրեական հետապնդման սպառնալիքների և պաշտոններով կաշառման լծակներով:
Այսօրվա իր պարտությունը հենց դրա մեջ էր. նիկոլական կեղծ «պատարագը» ավելի նմանվում էր օտարածին ատելի իշխանության կողմից ժողովրդի նկատմամբ կատարվող բռաճնշմանը, քան դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված պատարագի:
Այս ձախողումները, սակայն, միայն ավելի են սրում մեր նորօրյա բռնապետացու մոլագարի ախորժակները: Կցված գրառումը ցույց է տալիս, որ գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ Առաքելական Եկեղեցին հիմնադրել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը՝ 301 թվականին, տեղյակ չի (կամ իրեն կատարյալ հիմարի տեղ է դրել), որ ամբողջ աշխարհում պետության և դավանանքների սահմանները չեն համընկնում, որովհետև չեն կարող ամբողջությամբ համընկնել պետական իշխանության և հոգևոր իշխանության տիրույթները:
Հայոց աշխարհի գերագույն գլխավոր հերձվածողն ու պառակտիչը պետք է հեռացվի, եթե մենք ցանկանում ենք շարունակել գոյություն ունենալ որպես պետականորեն կազմակերպված ազգ»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան