«Հանգամանք, որ ստիպում է իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին». Կարեն Հեքիմյան
58
Այսօր, 03:06
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաջակցություն կաթողիկոսի: Իրական հավատացյալներն ամեն կերպ փորձում են չխառնվել Եկեղեցու շուրջ ծավալված իրադարձություններին, քանզի խորապես հավատում են Աստծո արդարադատությանը և ձեռնադրության խորհրդին: Ինչո՞ւ: Սկսեմ Աստծո արդարադատությունից: Անկախ Գարեգին Բ-ի դուստրից և Նավասարդ արքեպիսկոպոսի «Բենթլի»-ից Աստված կա, կենդանի է և միակ: Եթե Աստծո նկատմամբ հավատք ունեք, ապա այդ հավատքի բաղկացուցիչ մասն այն է, որ Կաթողիկոսը, արքեպիսկոպոսը և մնացածներն անձամբ պատասխան կտան Աստծուն իրենց մեղքերի համար: Աստծո դատաստան անպայման լինելու է: Աստծո դատաստանից չեն խուսափելու նաև «շրջիկ» սրբապիղծները: Եվ դա օրինաչափ է: Բացի դրանից, իրական հավատացյալները պետք է իմանան, թե ինչ է նշանակում ձեռնադրություն: Ձեռնադրությունը հաստատել է Հիսուս Քրիստոսը՝ ընտրելով իր աշակերտներին՝ առաքյալներին: Առաքյալները շնորհը փոխանցեցին իրենց հաջորդներին: Հաջորդները՝ հաջորդներին և այսպես շարունակ մինչ մեր օրեր: Ձեռնադրությունը կատարվում է Քրիստոսի տրված շնորհով: Այսինքն, բոլոր ձեռնադրված անձանց վրա Քրիստոսի ձեռքն է: Այս իմաստով, մենք չենք դատում լա՞վն են կաթողիկոսն ու արքեպիսկոպոսը, թե՞ վատը, քանզի վերջիններիս վրա Քրիստոսի ձեռքն է: Սակայն, խնդիրն ունի մեկ այլ կողմ: Ձեռնադրության արդյունքում կազմավորվեց Եկեղեցին, որն ունի աստիճաններ՝ դպիրից մինչև կաթողիկոս: Բոլոր աստիճանի հոգևորականներն ունեն պարտականություններ: Պարտականությունների չկատարումը կամ սխալ կատարումն՝ առերևույթ սրբապղծություն է: Հենց այս հանգամանքն է ստիպում իրական հավատացյալներին կանգնել կաթողիկոսի կողքին և մերժել ներեկեղեցական սրբապղծությունը: «Շրջիկ» սրբապղծությունն ապրիորի մերժված է»: