Երևան`   +4 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաշինյանի «պատարագը» տիրադավները ձախողել են». Վահե Սարգսյան

145
Այսօր, 15:18
«Փաշինյանի «պատարագը» տիրադավները ձախողել են». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի «պատարագը» տիրադավները ձախողել են. պատարագի ոչ մի իր չի գտնվել Յոթ Վերքում
Գյումրիից տեղեկացանք, որ Շիրակի թեմի բոյկոտի հետևանքով ներսում մոմ չի վաճառվել, անգամ երգչախումբն է դրսից բերվել։ Ո՛չ մոմավաճառ, ո՛չ հավաքարար, և ոչ էլ երգչախումբը ներկա չեն։
Երգեհոնի բանալին ոստիկանները փնտրել և չեն գտել, բոլոր սրբությունները՝ սկսած սուրբ սկիհից, հավաքվել է պատարագի սուրբ սեղանից։
Շիրակցի հավատացյալներն անգամ Սրբազանի գահն են հանել, որ, իրենց խոսքերով, դավաճան եպիսկոպոսներն այն չօգտագործեն։ Անգամ աթոռներն են հանել, որ ներկա սրբազանները չնստեն։
Գյումրու Սբ. Յոթ Վերքը մի քանի ժամով բռնազավթած ու հանցախմբին համբույրներ պարգևած լուսանկարի 4 անիծյալ տիրադավներն են՝ Սամոն, Էդոն, Ռոբերտն ու Արմանը»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան