«2025թ․ պետությանը վերադարձվել է 174 մլն 545 հազար դոլարին համարժեք գույք». Աննա Վարդապետյան
![]() Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը: ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ: «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք։ Այս 11 ամիսների ընթացքում վերադարձրել ենք 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձաններ, պուրակներ, հողատարածքներ ՀՀ բոլոր մարզերում, որ քառակուսի մետրերով չեն չափվում, հեկտարներով են չափվում»,- նշել է դատախազը՝ հավելելով, որ նաև դրամական մiջոցներ են վերադարձվել պետությանը։
|

Առանձին շրջաններում սպասվում է ձյուն (լուսանկար)
2807:36
«Տեսեք՝ ինչ ենք կորցրել». Արեգ Հովհաննիսյան
10803:12
«Մարդկանց տարիների կտտանքները օգտագործվում է՝ որպես փիառի գործիք». Արամ Գևորգյան
9502:06
«Մնում է պարզել միայն մեկ հարց՝ ո՞ր թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին». Նարեկ Կարապետյան
11700:42
«Մեծ է ինքնագլորների մասնակցությամբ պատահարների թիվը». Արմեն Մուրադյան
9800:24
«Կա′մ քվեարկում եք Հայաստանի օգտին, կա′մ՝ Անկարայի ու Բաքվի». Դերենիկ Մալխասյան
6500:00
