Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով նոյեմբեր-հունվար ամիսներին կատարվել են կադրային հետևյալ փոփոխությունները․ ✔ՆԳՆ ոստիկանությունում՝ Անտոն Անտոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության պետ, Արթուր Եգանյանը նշանակվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության պետ, Արսեն Առաքելյանը նշանակվել է ՔՈԳՎ Տավուշի մարզային վարչության պետ, Արեգ Օհանյանը նշանակվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, Օգսեն Հարոյանը նշանակվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն տեխնիկական աջակցման բաժնի պետ, Դավիթ Սուրենյանը ազատվել է ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության պետի պաշտոնից, Վահան Հակոբյանը ազատվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնից, Գեորգի Խաչատրյանը նշանակվել է ՀՈԳՎ մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, Արտյոմ Հաբեթյանը նշանակվել է ՀՈԳՎ հսկողության վարչության պետի տեղակալ, Արթուր Բդոյանը նշանակվել է ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ, Մանուկ Գորգինյանը նշանակվել է ՀՈԳՎ Անիի բաժնի պետ, Ասքանազ Դավթյանը նշանակվել է ՀՈԳՎ Արթիկի բաժնի պետ, Զորիկ Ավդիշոևը նշանակվել է ՀՈԳՎ Դավիթաշենի բաժնի պետ, Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՈԳՎ Էրեբունու բաժնի պետ, Արարատ Շահբազյանը նշանակվել է ՀՈԳՎ Ճամբարակի բաժնի պետ, Միխաիլ Գարակյանը նշանակվել է ՀՈԳՎ Մասիսի բաժնի պետ, Գեորգի Այվազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ, Գևորգ Մարգարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ, Գարիկ Միրզոյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ, Վահե Այվազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի տեղակալ, Էդգար Պետրոսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ, Վարդան Հովհաննիսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության պետ, Բաղդասար Աբրահամյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի ծառայության ապահովման վարչության պետ, Ալեքսանդր Մամիկոնյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի մոնիթորինգի վարչության պետի տեղակալ, Վիտալիկ Գզիրյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի հրամանատար, Հովհաննես Զաքարյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման առաջին գնդի հրամանատար, Հրաչյա Զատիկյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման երկրորդ գնդի հրամանատար, Յուրի Արամյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի հրամանատար, Վոլոդյա Գևորգյանը ազատվել է ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժնի պետի պաշտոնից, Վաչե Ալավերդյանը ազատվել է ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի պետի պաշտոնից, Ռուբեն Ղևոնդյանը ազատվել է ՊՊԳՎ Աշտարակի պահպանության բաժնի պետի պաշտոնից, Արտակ Սիրադեղյանը նշանակվել է Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բաժնի պետ, Արայիկ Առաքելյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Հարություն Ադամյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Վազգեն Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Հայկ Մուրադյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Գևորգ Աջամօղլյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Արթուր Ղազարյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Բաբկեն Աղաբաբյանը ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։ ✔ՆԳՆ փրկարար ծառայությունում՝ Գևորգ Գալստյանը նշանակվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, Վահագն Ալավերդյանը նշանակվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ, Գարեգին Հակոբյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, Գևորգ Մատինյանը նշանակվել է Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, Ռուստամ Զոհրաբյանը նշանակվել է Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ, Արևիկ Երիցյանը նշանակվել է Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության պետ, Էդուարդ Մաճկալյանը նշանակվել է Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ, Գուրգեն Մարտիրոսյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության պետի տեղակալ, Նվեր Մարգարյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի պետ, Արա Հովեյանը նշանակվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխերի բաժնի պետ, Արման Մելքոնյանը նշանակվել է Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, Արտակ Դանիելյանը նշանակվել է Փրկարարական ուժերի վարչության ծառայության ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ, Գրիգոր Պողոսյանը նշանակվել է Փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ, Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, Արամ Ջալաթյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի պետ, Մերի Առաքելյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության տարերային աղետների բաժնի պետ, Մհեր Բաբաջանյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, Էդգար Վաղարշակյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության հարցերով կառավարման մարմինների գործունեության համակարգման բաժնի պետ, Յուրի Գրեյանը նշանակվել է Քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների նախապատրաստման բաժնի պետ։