Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

«Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան

95
Այսօր, 10:36
«Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին լուսանկարում պատկերվածը ԲԴԽ անդամ դատավորը որպես հայցի ապահովման միջոց, ըստ հին հակաեկեղեցականների նորաթուխ հակաեկեղեցական, երկրորդ նկարում պատկերված պոռնկաբարո՝ ընտանիք քանդող և թմրամոլ Արմանին վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդ... Կրկնում եմ՝ այդ բնութագրումները նրան տվել են իր ներկայիս հակաեկեղեցական գործընկերները դեռ 2018թ-ին, երբ նրանք բարիկադների հակառակ կողմերում էին...
Զավեշտը նրանում է, որ թեմակալ առաջնորդների նշանակել-հանելու հարցում ոչ ոք բացի կաթողիկոսից որևէ իրավունք չունի, այդ թվում նաև դատական համակարգը...
Ի դեպ, սույն դատավորի կայծակնային որոշումը ենթադրել է տալիս, որ սա շեֆից՝ աղանդավոր Նիկոլից իջեցված հրահանգ է ու ԲԴԽ անդամ դատավորը, որքան հասկացա, չի տիրապետում նաև մեր Սահմանադրությանը...
Ի դեպ, դատավորի այս որոշումը և բազմաթիվ քայլիստների, այդ թվում նաև իրավաբանական կրթություն ունեցողների տգետ մեկնաբանությունները, որոնք հայցի ապահովման միջոցը չեն տարբերում վճռից ապացույց է այն բանի, որ ինչպես ճիշտ էր բնութագրել Նիկոլը՝ իրենք տգետ են և մնացել են նույն դասարանում...
Հետաքրքիր է, այս դատավորն ամո՞թ ունի... Չի հասկանո՞ւմ, որ ինքնախայտառակվում է այստեսակ գործերի մեջ իրեն ներքաշելով...
Պատկերացնո՞ւմ եք, Վրաստանի ղեկավարի հովանավորությամբ Վրաց Ուղղափառ Եկեղեցու ինչ-որ թեմի առաջնորդ դատի տա կաթողիկոսին ու ինչ-որ մի դատարան այն ընդունի վարույթ... Կամ, ասենք՝ Բրազիլիայի նախագահի հովանավորությամբ կաթոլիկ եկեղեցու ինչ-որ թեմակալ կարդինալ դատի տա Հռոմի պապին...
Ապրում ենք մարտչող տգիտության և հակահայ աղանդավորների բեսպրեդելի ժամանակաշրջանում...»։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան