Երևան`   -3 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար 6-ամսյա քվոտա սահմանվեց

117
Հինգշաբթի, 04 դեկտեմբերի, 2025 թ., 12:06
Հայաստանից թանկարժեք մետաղների արտահանման համար 6-ամսյա քվոտա սահմանվեց

ՀՀ կառավարության՝ այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանից 3-րդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների նկատմամբ 6-ամսյա քվոտա սահմանվեց։

Քվոտան կգործի դեկտեմբերի 5-ից և ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 5-ը։ Այն կկիրառվի ոսկերչական արտադրատեսակների, վարպետների ձեռքով պատրաստված ոսկյա և արծաթյա արտադրատեսակների դեպքում։