«Բոլորս մտածել ենք՝ այլընտրանք չկա պատերազմին, բայց եղել է այլընտրանք, որը թաքցվել է»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հրապարակել է տեսանյութ՝ կից գրելով․ «2019-ի լռության իրական գինը․ ինչպես անգործությունը բերեց 2020-ի պատերազմին»։ Տեսանյութում անդրադառնալով Կառավարության կողմից հրապարակված Արցախյան բանակցություններին վերաբերող փաստաթղթերին՝ մասնավորապես 2019թ․ ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին, և միացնելով այդ թեմայով «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժի ձայնագրությունը, Էդմոն Մարուքյանն ասում է. «2019 թվականին ներկայացված պլանի մասին ոչ ոք իրազեկված չի եղել, իմացել է Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Ես այն ժամանակ երկուսին էլ հրավիրել եմ ֆրակցիա, երկուսն էլ ասել են՝ ոչ մի թուղթ չկա։ Նույն ժամանակ, ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարում էին, որ Նիկոլն եկել է՝ հողերը տա։ Այսինքն, Սերժ Սարգսյանն է իմացել, որ այս թուղթը կա, եթե Նիկոլը գնա այս լուծման, իրեն կասեն՝ հողերը տվեց, չգնա՝ կլինի պատերազմ, ինչպես և եղել է։ Իրենք իմացել են, որ այսպիսի թուղթ կա ու չեն ասել, որ Նիկոլ ջան, գնա սա արա, պատերազմ չլինի, մենք գիտենք ինչ բանակ ունենք, ինչ իրավիճակ է տարածաշրջանում, ինչքան զենք է առել Ադրբեջանը և լինելու է պարտություն, գնա սա արա, մենք քեզ հետ հարց չունենք, չենք ասի՝ դու եկել ես հողերը տաս։ Բայց չէ, իրենք արել են ընդհակառակը։ Եվ այս արհավիրքի ֆոնի վրա մենք գնում ենք հունիսին ընտրությունների։ Եթե Նիկոլը իմանար, որ այս թղթերն իրան վնաս կտան, անգամ այս կիսատ-պռատ հրապարակումները՝ չէր հրապարակի։ Բայց քանի որ իրեն ձեռնտու է արդեն այս թեման շարունակել շահարկելը, որովհետև հրավիրում է բանավեճի, իսկ բանավեճի գնացող չկա, ինքը հրապարակում է դրանք։ Այս թեմայով ես պատրաստ եմ ամեն րոպե իր հետ բանավիճել, երբ ուզում է, ում հետ ուզում է գա, ինքն ու Զոհրաբ Մնացականյանը կարան գան։ Բայց ինքը չի գա բանավեճի իմ հետ, ինքն ուզում է բանավիճի նախկին նախագահների հետ։ Այս բանավեճը էլեկտորալ նշանակություն չունի, ինքն ունի հարցումներ, ուսումնասիրություններ, և գիտի, որ ժողովուրդը սրանով չի որոշելու թե ում ընտրի։ Ժողովուրդը հաշվում է այսպես, որ դե ինչ եղել՝ եղել է, արդեն վսյո, բայց հիմա կա ասֆալտ, կա էս, էն, հիմա մենք խաղաղություն ենք ուզում։ Սա է խոսակցությունը, մի գնացեք հասեք 90-ականներ, բա Մեղրին տալիս եք․․․ ախպեր ջան, Մեղրին կա, մարդիկ կարողանում են գնալ Մեղրի՝ նուռ ուտելու, հիմա մեկդ կարո՞ղ եք գնալ Ղարաբաղ՝ նուռ ուտելու։ Մեղրի, Մեղրի․ հեսա կտեսնենք, թե այսպես կոչված, դելիմիտացիայի շրջանակներում դուք ինչ հանցագործության եք գնալու Մեղրիում, երբ որ դուք դե ֆակտո և դե յուրե կտաք միջանցք Ադրբեջանին, որն արդեն թղթերով տված է՝ Վաշինգտոնում»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան
2321:36
Ադրբեջանցիները վնասել են բռնազավթված Արցախի Տոնաշենի սուրբ ամենափրկիչը վանքը (լուսանկար)
4321:18
Արշակ սրբազանին կալանավորելու գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
5721:00
«Ի՞նչ անել». Տեր Զաքարիա քահանա Անանյան
6920:36
«Իլհամ Ալիևն առնվազն պետք է Նիկոլի նման մտածի, որ Արծվաշենը վերադարձնի Հայաստանին». Արա Պողոսյան
5520:18
Կատաղի մարտեր են մղվում Պոկրովսկի և Միրնոգրադի համար (տեսանյութ)
8820:15
