«Կոմպրոմատների պատերազմ է գեներացվում Մայր Աթոռի կողմից․ ֆեյքերի հսկա բանակ է աշխատում»․ Գևորգ եպիսկոպոս Սարոյան
![]() «Սա մի երևույթ է, որի մասին բոլորը գիտեն, խոսքը անպարկեշտ բնույթի տեսանյութերի մասին է, և սա խոցելի է դարձնում նաև Կաթողիկոսին․․․ Մեր նպատակը թիրախավորելը չի եղել, կանխելն է եղել»,- այս մասին Հանրայինի եթերում նշեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ անդրադառնալով Արշակ սրբազանին վերագրվող, համացանցում տարածված տեսանյութերի տարածմանը և նրա պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ առաջարկին։ «Կա երկու խնդիր․ մեր հայտարարությունը (10 եպիսկոպոսների-խմբ․) տեղի է ունեցել Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի հարցով։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, ապա այս հարցը Եկեղեցի-պետություն առճակատման մասին է, որը գնալով խորանում է․․․, այդ մտահոգությունը մենք ունեինք, և գնացել ենք երկխոսության համար, այս հակամարտությունը կանգնեցնելու համար»,- նշեց նա։ Անդրադառնալով դիտարկմանը, թե ասում են՝ իշխանությունները կոմպրոմատներ են ձեզ դեմ տվել, Գևորգ եպիսկոպոս Սարոյանն արձագանքեց․ «Իշխանությունների կողմից երբեք այդպիսի բան չի եղել, և դրա վկան Աստված է․․․ Կոմպրոմատների պատերազմ գեներացվում է Մայր Աթոռի կողմից՝ ընդդեմ այս 10 հոգու։ Ինչ արվում է այսօր, դա արվում է Մայր Աթոռի կողմից տրամադրված բամբասանքներով։ Ֆեյքերի հսկա բանակ է աշխատում․ մենք ստուգել ենք տվել, թե ովքեր են, որ մեզ հայհոյում են, ասել են՝ ֆեյք են»։ |

Երևանում վայրէջք է կատարել Օմանից ՀՀ քաղաքացիներին տարհանող առաջին ինքնաթիռը
4411:24
«Էդ ո՞նց է լինում, որ տարիներով կուտակված խնդիրը կառավարության զանգով կարգավորվում է». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
7810:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11708:06
«Մի օր հիշեցնելու են չեղած խաղաղության ձեր սազանդարությունը». Ոսկան Սարգսյան
13603:12
«Քայլիստները նման մանիպուլյացիաներով և կեղծիքներով հերթական անգամ խաբում են մարդկանց». Գագիկ Համբարյան
13001:06
«Ամբողջ Առինջում չեն ասֆալտապատել միայն երկու փողոց». Կարեն Հեքիմյան
124Երեկ, 23:54
