«65 և ավելի տարիքի քանի՞ թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից». Արման Ղազարյան
![]() ԱԺ-ում քննարկվում է «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացնում է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը նկատեց. «Առաջին հայացքից թվում է՝ շատ մեծ բան եք անում, չնայած ոչ մի թիվ չհնչեցրիք՝ բացառությամբ մի քանի թվի: 2026թ. հունվարի 1-ի դրությամբ, քանի՞ 65 և ավելի տարիքի թոշակառուներ են օգտվելու այս ծրագրից: 0-ից 18 որ ասում եք, նրանք հիմա էլ են օգտվում, ըտեղ նոր բան չեք անում»: Նախարարն ասաց՝ և՛ առաջին հայացքից, և՛ երկրորդ, և՛ չորրորդ, սա հեղափոխական մոտեցում է համակարգում. «Մինչև 18 տարեկանները մեր երկրում 700 000 հոգի են և այո, նրանք այսօր օգտվում են պետական պատվերից. փոփոխվելու է նրանց ծառայությունների շրջանակն ու ծառայությունների շրջանակում՝ փոխհատուցման գները: Հաջորդիվ, 65 պլյուս տարիքի անձինք 400 000-ից ավելի քաղաքացիներ են։ Սա ահռելի մեծ թիվ է. 400 000-ից ավելի ՀՀ քաղաքացի հնարավորություն է ունենալու օգտվել առողջապահական շատ անհրաժեշտ ծախսերից...»,- նշեց Ավանեսյանը: Ղազարյանն ասաց՝ 400 000 քաղաքացուց 80 000-ն արդեն հաշմանդամության խումբ ունի, օգտվում է, 1027-ը ֆունկցիոնալություն ունի, ևս օգտվում է, 29 298 քաղաքացի նպաստ ստանալու շեմ ունի: Մանրամասները՝ տեսանյութում: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
