Երմակը հրաժարական տվեց ԱՄՆ մեկնելուց մեկ օր առաջ
![]() Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հրաժարականը տեղի է ունեցել նրա Մայամի կատարելիք այցից մեկ օր առաջ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ խաղաղության բանակցությունների համար, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ուկրաինացի երկու պաշտոնյաների։ «Երմակի հրաժարականը տեղի է ունեցել նրա Մայամի կատարելիք ծրագրված ուղևորությունից մեկ օր առաջ՝ Թրամփի թիմի հետ խաղաղության ծրագրի շուրջ բանակցությունների համար… Ակնկալվում էր, որ Երմակը այս շաբաթավերջին Զելենսկու մի քանի խորհրդականների հետ կժամանի Մայամի և բանակցություններ կվարի Թրամփի դեսպաններ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ», - հաղորդում է պորտալը։ Ավելի վաղ Գերագույն Ռադայի խոսնակ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) խուզարկություններ են անցկացնում Երմակի տանը՝ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում բռնկված կոռուպցիոն սկանդալի ֆոնին։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
