Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 36-ի, հարյուրավոր մարդիկ անհետ կորած են
![]() Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 36-ի, հաղորդում է HK01 տեղական լրատվամիջոցը: Բացի այդ, 279 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, իսկ 29 վիրավոր հոսպիտալացվել է։ Նրանցից 7-ը գտնվում են ծանր վիճակում։ Հրշեջ ծառայությունն աստիճանաբար իրավիճակը վերահսկողության տակ է վերցնում։ Հրդեհը մարելու համար բնակելի համալիր է ուղարկվել ավելի քան 20 հրշեջ մեքենա։ Ավելի վաղ հայտնել ենք, որ մեծածավալ հրդեհ է բռնկվել Հոնկոնգի Թայ Պո շրջանի մի քանի բարձրահարկ բնակելի շենքերում, որտեղ ապրում է մոտ 4000 բնակիչ։ Ոստիկանությունը հայտնում է, որ բնակիչներ են մնացել ներսում։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Հրդեհը արագ տարածվել է ճակատային վերանորոգման համար օգտագործվող բամբուկե կառույցների միջով։ Բնակիչներն ասում են, որ աշխատանքները պետք է ավարտվեին մինչև մայիս, բայց այն ձգձգվել է ավելի քան մեկ տարի։ Բացի այդ, նրանք նաև բազմիցս դժգոհել են, որ շինարարները ծխում են: |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
