«Ադրբեջանի նախագահը Սևանը չի անվանել Գյոյչա, այլ ասել է՝ կա քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա»․ Արեգ Քոչինյան
![]() «Ադրբեջանի նախագահի խոսքը որևէ կերպ չարդարացնելով կամ չպաշտպանելով, քանի որ ինձ համար դա քննադատելի խոսք է եղել, եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա: Ինքը ասել է, որ կա ռուսական կայսրության մի քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրված է Գյոյչա»,- օրերս Բաքու այցելած քաղհասարակության ներկայացուցիչների այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, որ Ալիևը հայկական տեղանուններն անվանում է ադրբեջանական անվանումներով, այդ թվում Սևանը՝ Գյոյչա։ «Այն քարտեզը, որի վրա Ադրբեջանի նախագահը հղում է արել, այդ քարտեզը կա իսկապես և, այո, կան քարտեզներ, որտեղ գրված է և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա, որտեղ գրված է միայն Սևան։ Բայց ի դեպ, այդ նույն քարտեզի մեջ Ադրբեջան բառ չկա: Սա բնորոշ է երկու կողմերին էլ, երբ նույն քարտեզի վրա մարդիկ տեսում են այն, ինչ իրենք են ուզում, և չեն տեսում քարտեզի շարունակությունը։ Մենք տեսնում ենք իրադարձության մեզ ձեռնտու մասը միայն, բայց ես կարծում եմ, որ կարևոր է արձանագրել, թե կոնկրետ ինչ է ասել այդ մարդը ու դրանից ելնել»,- հավելեց քաղաքագետը։ |

«Մտածել են՝ հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Դավիթ Ղազինյանին մեկուսացնել»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
3712:30
«IQ test-ով քվեարկելու իրավունքը սարքեք, պրծնենք ձեզնից»․ Անժելա Էլիբեգովա
5212:18
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
6511:54
«Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8111:24
«Փամբակ գետում խեղդված աղջիկը նախկին և այս իշխանության հանցավոր անգործության զոհն է»․ Ոսկան Սարգսյան
8611:12
«Տեսնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ են անցնում մեր նիստերը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7610:30
