Դավիթ Ղազինյանի փաստաբանը հերքել է նրա կալանավորման մասին լուրը
267
Չորեքշաբթի, 17 հունիսի, 2026 թ., 23:18
![]() Քիչ առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով։ «Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից»,- գրել է իշխանամերձ լրատվամիջոցը։ Սակայն Դավիթ Ղազինյանի փաստաբան Արշակ Վարդանյանը «168»-ի հետ զրույցում հերքել է Ղազինյանի կալանավորման մասին տեղեկությունները։ «Սուտ է։ Դեռ նույնիսկ նիստ չի եղել և հայտնի չէ, թե դատավորն ով է»,- նշել է փաստաբանը։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։
|

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
