Երևան`   +18 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.

«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան

48
Այսօր, 00:42
«Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը». Անուշ Սեդրակյան

Ավտորիտարիզմի և դրան հաջորդող բռնապետության փուլերը կայուն ձևակերպում ունեն և կայուն հաջորդականություն։
Վստահ եմ, որ պատմություն քիչ թե շատ գիտեք, հիմա պրոյեկտեք։
Փուլ առաջին։
Ստեղծվում է հանրային էյֆորիա մեեեծ խոստումներով։ Էյֆորիան կիսում են գրեթե բոլորը, հակոտնյա կամ սկեպտիկ տարրերը արտամղվում են հենց էյֆորիկ հանրության կողմից։
Փուլ երկրորդ։
Ձևավորվում են անցանկալի խմբեր հանրության ներսում ՝ контра բոլշևիկյան, ոջլոտ ինտիլիգենտներ, նախկիններ։ Հա իմանաք, որ նախկինը հայ հրաշամանուկ հեղափոխության բառապաշարը չի, բոլշևիկա-նացիստական փոխառում է։
Փուլ երրորդ։
Հեղափոխական էյֆորիան սկսում է թուլանալ՝ ներմուծվում է ակտիվ պրոպագանդան, բլիթի և մտրակի քաղաքականությունը։ Անհնազանդ մտավորականության «գյամերը» քաշում են կուսակցությանը հնազանդ «մտավորականները»:
Սկսվում են հրապարակային ամոթանքներ և աշխատանքից ազատելու պրոցեսներ։
Փուլ չորրորդ։
Արտամղվում են արդեն ոչ միայն դասակարգային այլև էթնիկ խմբերը՝ հրեա լինի Գերմանիայում, ոչ ռուս լինի բոլշևիզմի օրոք, թե արցախցի ներկայումս։ Հմուտ հրահրում են ատելություն։ Կուսակցականացնում են ռեսուրսները։ Մասնավոր բիզնեսը գործում է միայմ ռեժիմի թույլտվությամբ։
Փուլ հինգերորդ։
Դատարանն սկսում է պրոցեսներ, ուր դակում է ռեժիմի որոշումները, փակում են սահմանները, սկզբում հատուկենտ, հետո մասսայական, իջնում է երկաթե վարագույր։
Փուլ վերջին

Այրում կամ վերացնում են գրքերը։ Համակենտրոնացման ճամբար»։

Աղբյուրը`   Անուշ Սեդրակյան