«Ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
![]() «Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։ Սրբազանի աշխատությունը խաղաղության, պատերազմի և նահատակության մասին է. «Դ. ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ Ընդունենք կամ ոչ, պատերազմը արվեստ և գիտություն է՝ խորապես շաղկապված ոգեկանության և ներընդունակության հետ, որը որակական բարձր արժեքներով և արժանիքներով օժտված առաջնորդ-զորագլխի կարիք ունի: Այս առումով, պատերազմից առավել կործանարար է այն վարողի կարողության և ունակության, վերոնշյալ համակարգերի բացակայությունը: Այսինքն՝ միանշանակորեն մարդկային գործոնը՝ առաջնորդությունը, ճիշտ կառավարումը, կազմակերպումը, մղումը, նպատակն են որոշում պատերազմի ելքը և ոչ միայն զենքերն ու զինատեսակները և կամ դրանց տիրապետելու կամ չտիրապետելու կարողությունը, որոնք անքննարկելիորեն կարևոր են, բայց ոչ վճռորոշ. «Օրհնյալ է Տերը՝ իմ Աստվածը, որ ձեռքս վարժեցրեց պատերազմի և մատներս ճակատամարտի» (Սաղմ. 143:1) և մինչդեռ «Եփրեմի որդիները զինված և քաջ նետաձիգներ են, բայց պատերազմի ժամանակ հետ դարձրին կապարճները» (Սաղմ. 77:9): Համաշխարհային պատմության մեջ մինչև մեր օրեր վերոնշյալի օրինակները բազմաթիվ են, որոնց այստեղ և այս պահին չեմ ցանկանում անդրադառնալ: Ինչպես առաջնորդության հանգամանքը վճռորոշ էր ժողովրդի ազատության դժվարին ու ծանր ճանապարհին. «Եվ կկործաներ նրանց, եթե ընտրյալ Մովսեսը նրանց առջև չլիներ… անարգեցին ցանկալի երկիրը…» (Սաղմ. 105:23-24) և «բոլոր ազգերն ինձ շրջապատեցին, և Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց, շուրջս շրջեցին և միասին ինձ պաշարեցին, և Տիրոջ անվամբ վանեցի նրանց» (Սաղմ. 117:10-11): Այսինքն՝ այդպիսի առաջնորդությունն է հանգուցալուծումը և հաղթանակի գրավականը. «Դիմեց Տիրոջը, որ հաղթանակ է պարգևում ոչ թե ըստ մարդկանց ցանկության, այլ ըստ իր կամքի՝ այն մարդկանց, որ արժանի են դրան» (Բ Մակ. 15:21): Ի վերջո, չհանձնվողին ոչ ոք չի կարող ծառայեցնել կամ ստրկացնել: Թերևս կարողանան մահվան մատնել, բայց ոչ երբեք՝ պարտության: Միանշանակորեն, պետության առաջնային և կարևորագույն պատասխանատվությունը մանրակրկիտ մշակված ծրագրով պատրաստ լինելն է կանխատեսվող և անկանխատեսելի պատերազմին և ժողովրդին սպառնացող վտանգներին և ոչ թե երկրի ղեկավարի մակարդակով երևակայական կամ իրական պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին և նույնիսկ ավելին՝ դառնալ սպառնալիք սեփական ժողովրդի նկատմամբ: Հետևաբար, երկրի և ժողովրդի համար ոչ թե պատերազմն է սպառնալիք կամ սարսափելի, այլ այդպիսի մտածողությամբ ղեկավարի առաջնորդությամբ ծագած պատերազմի հավանականությունը. «Այն թագավորը, որ իրեն աթոռակից չունի իմաստությունը, չի կարող իրեն վստահված ժողովրդի համար վայելուչ լինել» (Եղիշե, էջ 14-15): Այս առումով, մեր ժողովուրդն, ըստ էության, որքան էլ հոգեբանական ահաբեկության ենթարկված լինի, ոչ թե վախենում է պատերազմից, այլ ենթագիտակցորեն և գիտակցորեն վախենում է ներկա իշխանության և նրա ղեկավարի օրոք պատերազմից: Եվ սա հասկանալի է և արդարացված, քանի որ մեր վերջին Հայրենական պատերազմում (44-օրյա) պարտության պատճառը հենց այս հանգամանքն էր. կռվեց բանակը, կռվեց ժողովուրդը, բայց ձախողեց կառավարությունը՝ իր ղեկավարով, երբ չգործեց պետական ողջ համակարգը և ճիշտ ու կազմակերպված համակարգային կերպով չարձագանքեց սպառնալիքին և չկառավարեց պատերազմը, որը և շարունակվեց հետպատերազմյան դառն հետևանքներով մինչև այսօր: Արձանագրենք և հաստատենք, որ թե՛ պատերազմից վախը, և թե՛ պատերազմ հրահրելու խելացնորությունը անառողջ առաջնորդության պատճառով է. «Թագավորը ոչ միայն պատասխանատու է իր համար, այլև նրանց համար, որոնց կորստյան պատճառ եղավ» (Եղիշե, էջ 15): Պատերազմ վարելու և այն հաղթելու բացառիկ, կատարյալ և ամբողջական օրինակ է Հիսուս Քրիստոսի՝ Զորագլուխ-Առաջնորդի և առաջնորդության օրինակը: Ինչպես՝ • Անապատում փորձությունը – հոգևոր իմաստով և խորքով՝ ամբողջությամբ պատերազմին պատրաստություն, • Աշակերտների կոչում – հրավերը առաքելության – ղեկավարության և բանակի պատրաստությունը, • Քարոզչությունը – հոգևոր, բարոյական գիտակցության հաստատումը, կրթադաստիարակչական քարոզչությունը, հոգեբանական պատրաստությունը, վախի մերժումը և պատրաստությունը դիմագրավելու կյանքի պատերազմը՝ արժեքների համար • Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը • Խաչելությունը – ճակատամարտից կամ պատերազմից ոչ թե խուսափելը կամ վախենալը, այլ այն ընդունելը և ընդառաջ գնալը և պատերազմ մղելը • Սուրբ Հարությունը – թշնամուն պարտության մատնելը, ամրությունները քանդելւ, նրանց տիրելը և Հաղթանակը, որի համապարփակ և ամբողջական սահմանումը տալիս է առաքյալը. «Համբերությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացվում է մեր առաջ, նայեք Հիսուսին՝ հավատքի զորագլխին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը… ուրեմն մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:1-5): Այսպիսի (Մովսեսի և Քրիստոսի) առաջնորդությունն է գովերգում Սբ. Գրիգոր Նարեկացին. «… Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն, Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս, Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս, Աւրինակ առեալ զՄովսէս, ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ»: (ԲԱՆ Ա,Բ) Շարունակելի… Բագրատ արք. Գալստանյան»։ Աղբյուրը` Բագրատ Սրբազան |

«Մտածել են՝ հետընտրական պրոցեսներ են լինելու, դրա համա՞ր են ուզում Դավիթ Ղազինյանին մեկուսացնել»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
3712:30
«IQ test-ով քվեարկելու իրավունքը սարքեք, պրծնենք ձեզնից»․ Անժելա Էլիբեգովա
5212:18
ԿԸՀ-ն քննում է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը (տեսանյութ)
6511:54
«Մի դիմում էլ մենք ներկայացրեցինք»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8111:24
«Փամբակ գետում խեղդված աղջիկը նախկին և այս իշխանության հանցավոր անգործության զոհն է»․ Ոսկան Սարգսյան
8611:12
«Տեսնո՞ւմ եք՝ ընդդիմությունը չկա, ինչ ուրախ են անցնում մեր նիստերը»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7610:30
