«Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց». Տաթևիկ Հայրապետյանի հոդվածը
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվում ներկայացվել է հայկական դպրոցներում ատելության խոսքի և պատմության կեղծման վերաբերյալ զեկույց»․ երեկ ադրբեջանական մամուլում հայտնվեց այս վերնագրով նյութ։ Նյութից պարզ է դառնում, որ ադրբեջանական պետությունը ֆինանսներ է տրամադրել, որպեսզի ուսումնասիրեն հայկական դասագրքերը ու այնտեղ ենթադրյալ ատելություն գտնեն։ Իրենք, իհարկե, փաստական որևէ նյութ գտնել չեն կարող, ավելին ասեմ՝ իրական ատելությունն ու զավթողականությունը քարոզվում են հենց ադրբեջանական դասագրքերում։ Բայց այստեղ ուշագրավն այն է, որ պետությունը փող է դրել, առաջադրանք է տվել համապատասխան մարմիններին, դրանից հետո ֆինանսավորել է անգլերենով գրքեր տպել ու փորձել տարածել այդ ակնհայտ կեղծիքը, այսինքն՝ կոնկրետ քարոզչական խնդիրների վրա ռեսուրս է դրել։ Էլ չեմ ասում, որ այդ զեկույցի միջոցառմանը պատգամավորներ են եկել, որ դրա մասին խոսեն և տարածեն։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
