«Փաշինյանը նոր ձևաչափ է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ»․ Էդմոն Մարուքյան
![]() «Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ։ Իր էությամբ սա ներկա-բացակայով հավաքված բյուջետային աշխատողների ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչների ժողով է… Միջոցառումը փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար, որպեսզի տեղեկությունը հասարակությանը մատուցվի իշխանությանը հարմար ձևով և չափաբաժիններով։ Եվս մեկ կարևոր արձանագրում․ հեղափոխություն իրականացրած իշխանությունն այսօր այլևս չի կարողանում ժողովուրդ հավաքել և ելույթ ունենալ։ Իսկ քանի որ առանց հանդիսատեսի ելույթ ունենալը առնվազն տարօրինակ կնայվեր՝ մասայական տեսարանը ապահովելու համար հավաքել են պետաշխատողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին։ Կծկտուր լուրեր են հասնում, որ համագումարի ընթացքում խոսվել է նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Սակայն մինչ այդ Փաշինյանը դեռ պետք է կարողանա վերարտադրվել, իսկ մենք պարտավոր ենք թույլ չտալ դա։ Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը միտված է ՀՀ Սահմանադրությունից նախաբանը հեռացնելուն, ինչը, բացի նվաստացուցիչ լինելուց, նաև հղի է մեր պետականության համար վտանգավոր հետևանքներով»: Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
