Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Ինչո՞ւ է հայրենասիրությունը մշտապես պարտվում անհայրենիքներին»․ Նաիրի Հոխիկյան

134
Ուրբաթ, 21 նոյեմբերի, 2025 թ., 16:12
«Ինչո՞ւ է հայրենասիրությունը մշտապես պարտվում անհայրենիքներին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Ինչո՞ւ է Հայաստանում հայրենասիրությունը մշտապես պարտվում անհայրենիքներին։
Որպես կանոն՝ հայրենասեր մարդիկ ու նախաձեռնությունները կարճաժամկետ մտածողություն ունեն։ Ինչ-որ բան իրականացնելիս սպասում են արագ արդյունքի, և երբ արդյունքը լինում է բացասական կամ ոչ ցանկալի չափով, միանգամից հուսահատվում են, քննադատում ժողովրդին, անիծում չար բախտը և հանձնվում։
Ի՞նչ են անում անհայրենիք իշխանամոլները:
Նախապես պլանավորում են իրենց քայլերը, այդ թվում նաև հնարավոր ձախողումները և այլընտրանքային գործողությունները։ Չեն հուսահատվում խնդիրներից, չեն վիրավորվում քննադատությունից ու անգամ հայհոյանքից, համառորեն քանդում են երկիրը և հասնում են արդյունքի։
Պլանավորումը բոլոր գործերի հաջողության կեսն է, մյուս կեսը կախված է համառությունից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան