Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

133
Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ., 15:06
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով կգտնվի Ղազախստանի Հանրապետությունում:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Փաշինյանը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Նախատեսվում են այցելություններ «Աստանա էքսպո»՝ «alem.ai» արհեստական բանականության միջազգային կենտրոն և Ղազախստանի ազգային թանգարան: