Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Եթե ​​կարձանագրվի, որ հարկատուներից անարդար 1 լումա գումար ենք վերցրել, կվերադարձնենք»․ Նիկոլ Փաշինյան

152
Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ., 14:54
«Եթե ​​կարձանագրվի, որ հարկատուներից անարդար 1 լումա գումար ենք վերցրել, կվերադարձնենք»․ Նիկոլ Փաշինյան

«2024-ին պակասուրդ չի եղել, և այդ պակասուրդը լրացնելու հասկացություն գոյություն չունի․․․ Իմ հանձնարարականը հետևյալն է՝ ՀՀ որևէ տնտեսվարող, հարկ վճարող չպետք է հիմք ունենա՝ ասելու, որ կառավարությունը, ՊԵԿ-ը իրենից գանձել է թեկուզ 1 լումա ավել, քան օրենքով նախատեսված կարգով Բայց նաև ՀՀ-ում չպետք է լինի հարկային պարտավորություններից խուսափելու որևէ մեխանիզմ կամ պրակտիկա»,-այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ըստ մի շարք տնտեսագետների՝ հրահանգ է տրվել, և ՊԵԿ-ն անցել է հարկային տեռորի։

Վարչապետի խոսքով՝ կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք ասում են, որ այդ սկզբունքը խախտվել է, և նրանցից համապատասխան բողոքներով նամակներ է ստացել։ «Եթե ​​կարձանագրվի, որ մենք հարկատուներից անարդար 1 լումա գումար ենք վերցրել, մենք կգտնենք այդ գումարները վերադարձնելու ձևերը, քանի որ դա դեմ է մեր աշխարհայացքին ու գաղափարախոսությանը»։

«Եթե ​​կարձանագրվի, որ հարկատուներից անարդար 1 լումա գումար ենք վերցրել, կվերադարձնենք»․ Նիկոլ Փաշինյան