«ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ գերիների հարցը պահել ուշադրության կենտրոնում». Նիկոլ Փաշինյան
![]() «Լուրեր են տարածվում, որ Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ գերիների վերադարձի հարցով՝ նշելով, որ ՀՀ-ն կարող է ինքնուրույն լուծել. Ի՞նչ մեկնաբանություն կտաք»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանը պատասխանեց. «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ իմ հանդիպման ընթացքում հատուկ անդրադարձ եմ կատարել այդ հարցին՝ արձանագրելով, որ Թրամփը հրապարակային խոսել է այդ հարցով զբաղվելու իր հանձնառության մասին: Ես ներկայացրել եմ, թե մենք երկկողմ մակարդակում ինչ ենք անում այդ խնդրի հետ կապված և Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալին խնդրել եմ տեղեկություն տալ, թե ԱՄՆ-ի կողմից ինչ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ և խնդրել եմ այդ հարցը պահել ուշադրության կենտրոնում: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
