Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 000 դրամ՝ ակախ նրա կարգաթվից

103
Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ., 12:12
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 000 դրամ՝ ակախ նրա կարգաթվից

Ինչքան կսահմանվի երեխայի ծննդյան միանվագ նպաստը
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկում է կենսաթոշակների և նպաստների օրենքներում փոփոխություններ կատարելու մասին որոշումը։

Կառավարության որոշման համաձայն՝ շարունակվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում տրամադրվող ամսական 50.000 դրամ աջակցությունը՝ մինչև 6 տարեկան, այն վերաբերում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին։ Նախատեսվում է նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցում․ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից այն կսահմանվի 500 հազար դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։