Երևան`   -2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեր երկրում օրենքը թղթի վրա է, իսկ արդարությունը՝ կալանքի տակ»․ Արսեն Նիկողոսյան

138
Հինգշաբթի, 20 նոյեմբերի, 2025 թ., 09:36
«Մեր երկրում օրենքը թղթի վրա է, իսկ արդարությունը՝ կալանքի տակ»․ Արսեն Նիկողոսյան

Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղբանտարկյալների ազատություն․
Այսօր Հայաստանի բանտերում պահվում են մարդիկ, որոնց միակ «մեղքը» իրենց երկրի համար պայքարելն է։ Քաղբանտարկյալներն ազատության մեջ պետք է լինեն, ոչ թե իշխանական վախերի պատանդը։ Այս իշխանությունը փորձում է լռեցնել յուրաքանչյուրին, ով բարձրաձայնում է ճշմարտությունը, բայց ճշմարտությունը չի կարելի փակել բանտի դռան հետևում։
Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ օրենքը թղթի վրա է, իսկ արդարությունը՝ կալանքի տակ։ Մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներին, որովհետև նրանք չեն կատարել հանցագործություն․ նրանք կանգնել են Հայաստանի կողմը։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատություն խոսքին։
Ազատություն Հայաստանին»։

Աղբյուրը`   Արսեն Նիկողոսյան