«Լավագույն «քլնգողները» կվարձատրվեն․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ում պաշտոնակռիվը սկսված է, ՔՊ առանցքային ներկայացուցիչների հիմնական բանուգործը ներկուսակցական քարոզչությունն է, որ առաջիկայում սպասվող համաժողովի ժամանակ շարքային պատվիրակներից ձայն ստանան, ցուցակում բարձր տեղ զբաղեցնեն, հետեւաբար՝ նաև կարողանան հավակնել բարձր պաշտոնների։ Նախօրեին սոցապնախարար Արսեն Թորոսյանն էր Սյունիք այցելել, մարզկենտրոն Կապանում կուսակցական հավաք էր կազմակերպել, հավաքը երեկոյան 7-ին էր: Նախարարը Սյունիք էր մեկնել ավելի վաղ՝ աշխատանքային ժամերին, բայց իր ֆեյսբուքյան էջում նախարարության ենթակայությամբ գործող որևէ հիմնարկ այցելության վերաբերյալ ինֆորմացիա չտեղադրվեց, ինչպես սովորաբար անում է: Երեկ առավոտյան մի կարճ հոլովակ հայտնվեց Թորոսյանի ՖԲ էջում, որն արել էր Վայոց Ձորի Արենի համայնքում։ Տեսանյութում նախարարն ասում է, թե Սյունիքից վերադառնալիս որոշել է կանգնել և ցույց տալ 16 մլն-անոց տների կառուցման իրենց ծրագրի ընթացքը։ Ավելի վաղ գրել էինք, որ Ալեն Սիմոնյանն էր Սյունիք գնացել, ՔՊ-ական մի խումբ պատգամավորներ էլ Տավուշ էին այցելել։ Ի դեպ, առաջիկա ընտրություններին ընդառաջ, հատկապես անհանգիստ է Ալեն Սիմոնյանը, որի դիրքերը խարխլվել են․ Ռուբեն Ռուբինյանն ավելի լավ է «քլնգում» Փաշինյանի ընդդիմախոսներին, և քանի որ Փաշինյանի մոտ առաջ գնալու միակ պայմանը դա է, նրա շանսերն այսօր ավելի բարձր են գնահատվում»։
|

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
