Խուդաթյանի ախորժակը բացվել է․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություններից հետո ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որը ղեկավարում էր նախընտրական շտաբը և նշանակված էր որպես թիվ մեկ պատասխանատու, ըստ որոշ լուրերի, պաշտոնի առաջխաղացման ակնկալիքներ ունի։ Նա իրեն մերձ շրջապատում խոսել է փոխվարչապետի պաշտոն զբաղեցնելու իր հավակնությունների մասին։ Սակայն ՔՊ-ում կարծում են, որ համապետական ընտրություններից առաջ Խուդաթյանին իր պաշտոնից հեռացնելը մեծագույն սխալ կլինի, քանի որ նա ի պաշտոնե ղեկավարում է ՏԻՄ-երը, մարզպետներին եւ գլխավոր «ձայն բերողն» է համարվում: Պատահական չէ, որ համապետական ընտրությունների՝ արդեն իսկ ձեւավորված շտաբում Խուդաթյանին ՏԻՄ-երի պատասխանատու են նշանակել։ Խորհրդարանական ընտրությունները հորով-մորով անելուց հետո նոր Խուդաթյանը կարող է ստանալ իր վարձքը՝ նշանակվելով փոխվարչապետի պաշտոնում։ |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
