«Սխալներ շատ է արել․ չգիտեմ՝ ինչ մեղքեր է գործել, բայց ինձ կուսակցությունից վռնդելը նրա գործած մեղքերից է»․ Հովիկ Աղազարյան
![]() «Ես ուրախ եմ Արգիշտի Մեխակյանի և Դավիթ Խուդաթյանի համար․ ինչքան էլ քաղաքագիտական առումով անթույլատրելի է դա ասելը, բայց ես ուրախ եմ իրենց համար, եթե բոլորը լինեին Արգիշտի Մեխակյան և Դավիթ Խուդաթյան, ես հանգիստ խղճով կգնայի թոշակի։ Բայց վարչապետի խանդավառ գրառումները Վաղարշապատ համայնքի ընտրությունների վերաբերյալ, միտք չունեն, որովհետև այնտեղ ՔՊ-ն 30 տոկոս ձայն է հավաքել այնտեղ, իսկ դա միայն վարչական ռեսուրսն է»,- «Եվրոմեդիա»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պատգամավոր, ՄԱՍԿ Կուսակցության համահիմնադիր Հովիկ Աղազարյանը՝ նաև կարծիք հայտնելով, որ եթե Նիկոլ Փաշինյանը Վաղարշապատում մասնակցեր քարոզարշավին, դա բացասական դեր կունենար, քանի որ «նա սպառել է իրեն»։ Աղազարյանի դիտարկմամբ՝ ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը 2026-ի ընտրություններին մասնակիցի դաշինքով։ Անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Փաշինյանի խոսքով՝ «պատարագների շարքը կարևոր է․ Սրբության Սրբոց Մայր Աթոռ հասնելու համար պետք է մեղքերից մաքրվել», և հարցին, թե արդյոք նա շատ մեղք է գործել, Աղազարյանն արձագանքեց․ «Իմ հանդեպ մեղք է գործել, կուսակցությունից ինձ վռնդելը նրա գործած մեքերից մեկն է, ես չգիտեմ ուրիշ ինչ մեղքեր է գործել, սխալներ շատ է արել է, բայց ես հոգևորական չեմ, որ այդ կոնտեքստով նայեմ»։ |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
