«Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը»․ Արգիշտի Կիվիրյան
![]() «Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ցուցակում կընդգրկի նրանց, ում կորոշի Աննա Հակոբյանը»,- «Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն արդեն ակտիվ նախընտրական գործընթացների մեջ է։ «Աննա Հակոբյանի՝ «կրթվելու ծրագիրը»՝ հանրապետությունով մեկ, նոր թիմ կազմելու ծրագիր է։ Ում ինքը ֆիքսել է այդ գործընթացում, այ նրանք էլ կընդգրկվեն ցուցակում։ Ակնհայտ է, որ ներկայիս պատգամավորական կազմի մի մասը այդ ցուցակում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը, այսպես ասած, անցնում է Աննա Հակոբյանի ձեռքերի միջով»,- ընդգծեց Կիվիրյանը։ Անդրադառնաով հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրվելու թեկնածուները, Կիվիրյանը նշեց. «Թիվ մեկ պայմանը «ուսապարկ» լինելն է, իրենք դա չեն էլ թաքցնում․․․ Հիմա բոլորը իրենց մեջ են գցում, անգամ գնում են Նիկոլ Փաշինյանի հետ «կոոպերատիվ» պատարագներին․․․ Դա թիվ մեկ փորձությունն է․ եթե «վոժդը» ինչ խելապակասություն անում է, հետևից գնում են, ուրեմն նրանք են հավատարիմը»։ |

«Նպատակ ունեն հոգեբանորեն վարժեցնել զանգվածային բռնաճնշումներին»․ Արմեն Այվազյան
7501:30
«Սա Եկեղեցու գոյության դեմ մղվող անողոք պատերազմ է»․ Նարեկ Մանթաշյան
6101:06
«Թշնամու դեմ պետք է պայքարել, ոչ թե ձեռքերը համբուրել երկու ճղճիմ մանդատի համար»․ Մարգարիտ Եսայան
8800:30
«Նիկոլ Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
9800:12
«Կոնկրետ առաջարկ եմ անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին»․ Արման Թաթոյան (տեսանյութ)
100Երեկ, 23:48
Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը
128Երեկ, 23:45
