Ադրբեջանի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկում` Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի համար, 16-20 տարի` մյուսների
![]() Բաքվի դատարանում շարունակվում է ապօրինաբար պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով շինծու դատական գործը։ Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։ Հիշեցնենք, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ՝ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործն առանձին է քննվում։ |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
