Թուրքիայում ուսումնասիրում են Վրաստանում կործանված ինքնաթիռի խոցման վարկածը
![]() Թուրք փորձագետները ուսումնասիրում են այն վարկածը, ըստ որի՝ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը հնարավոր է խոցված լինի, հայտնել է Թուրքիայի իշխանական շրջանակներին մոտ կանգնած, Hürriyet թերթի կառավարամետ սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ «Մեր ինքնաթիռը կործանվե՞լ է, թե՞ խոցվել։ Այս հարցով կատարվում է մանրակրկիտ քննություն։ Ուսումնասիրվում է ինչպես ինքնաթիռի վթարի, այնպես էլ նրա խոցման հավանականությունը», — գրել է Սելվին իր սյունակում։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Lockheed C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռը երեքշաբթի օրը կործանվել է Վրաստանի տարածքում, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։ Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ կործանման պատճառների քննությունը կանցկացվի առավելագույն մանրակրկիտությամբ։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
