Չինաստանում մասամբ փլուզվել է նորակառույց կամուրջը
1720
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 19:26
![]() Չինաստանի հարավ-արևմտյան լեռնային շրջանում նորակառույց կամուրջը մասամբ փլուզվել է երեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են փոշու հսկայական ամպերն արագորեն ծածկում կառույցի մնացորդները։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Սիչուան նահանգի Բարկամ քաղաքում գտնվող 740 մետր երկարությամբ Հոնկի կամրջի որոշ հատվածներ փլուզվել են վայրկյանների ընթացքում՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ի սահմաններում։ Իմանալով սողանքի վտանգի մասին՝ ճանապարհը նախապես փակած են եղել: Տեղական իշխանությունները հայտարարության մեջ նշել են, որ սողանքը «հանգեցրել է այդ հատվածում ճանապարհի և դեպի կամուրջ մուտքի փլուզմանը»։ |

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան երկու ԱԹՍ խոցելու մասին
10309:25
Հրդեհ՝ «Կինոմոսկվա»-ի մուտքի մոտ (տեսանյութ)
165Երեկ, 19:00
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
171Երեկ, 18:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
232Երեկ, 13:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
132Երեկ, 12:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
103Երեկ, 10:42
