Պուտինը և Տոկաևը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
![]() Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ստորագրել են իրենց երկրների հարաբերությունները համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշինքի մակարդակի բարձրացնելու մասին հռչակագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում առաջնորդների բանակցություններից անմիջապես հետո, հաղորդում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ղազախստանը Ռուսաստանի ռազմավարական և «հատուկ գործընկեր» է։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մոսկվա է ժամանել նոյեմբերի 11-ին։ Այցի առաջին օրը նա մոտ երկու ժամ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այսօր առաջնորդները պաշտոնական բանակցություններ են վարել՝ քննարկելով «քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային և հումանիտար համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»։ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի նախագահի հետ երկխոսությունը որակել է բովանդակալից և արդյունավետ։ |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
