Երևան`   +5 °C
Այսօր`   Ուրբաթ, 05 դեկտեմբերի, 2025 թ.

«Փաստորեն ոստիկաններն են եղել»․ Գևորգ Ստեփանյան

151
Չորեքշաբթի, 12 նոյեմբերի, 2025 թ., 15:24
«Փաստորեն ոստիկաններն են եղել»․ Գևորգ Ստեփանյան

Ինչպես արդեն հայտնել էինք, Վաղարշապատում անհայտ անձինք, ասֆալտին փռելով, առևանգել են «Մայր Հայաստան»-ի աջակից, բլոգեր Օնո Հարությունյանին։ Այս կապակցությամբ «Մայր Հայաստան»-ի անդամներ հավաքվել են տեղի Ոստիկանության դիմաց։

«Օնո Հարությունյանին 7-8 անձնավորություն՝ ոչ ոստիկանական համազգեստով, տապալել են գետնին և առևանգել։ Հետո տեղեկություն ստացանք, որ բերել են ոստիկանություն։ Փաստորեն ոստիկաններն են եղել։ Նոր ՆԳՆ-ն հայտնել է, որ խուլիգանության հոդվածով է, չգիտենք, կպարզենք»,- ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

«Մայր Հայաստան»-ի անդամները հավաքվել են Վաղարշապատի ոստիկանության դիմաց