Գեղարքունիքի մարզում մեկ տարեկան երեխա է մահացել
![]() Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքային հիվանդություն, այրվածքային շոկ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա, ով կարճ ժամանակ անց մահացել է։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 1 տարեկան Ավետ Ն-ն է, ում հայրը հայտնել է, որ մարտի 11-ին ժամը 09։00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում որդին եղել է իր գրկում, որի ընթացքում քաշել է սեղանի վրա դրված էլեկտրական թեյնիկով եռացրած ջուրը և լցրել իր վրա՝ ստանալով այրվածքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայրը հայտնել է նաև, որ ցանկացել են տնային պայմաններում բուժել այրվածքները, սակայն երեխան վատացել է և տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
