«Հունվարի 27-ին կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը»․ Ռուբեն Ռուբինյան
![]() «Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է և պայմանավորել դրանով կամ դրա նախորդ օրով հիշատակի օրը՝ չեք գտնո՞ւմ, որ դրանով նսեմացնում եք թե՛ Բանակի օրը, թե՛ հիշատակի հավերժացումը»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հունվարի 27-ը Հիշատակի և խոնարհումի օր սահմանելու նախագծին։ «Լավ, չեմ հասկանում, պրոբլեմը ո՞րն է, ինչպես ասում էր Նազարյանը՝ մենք ունենք երկնային բանակ, այսինքն՝ բոլոր տարիների զոհերը, և կա երկրային բանակ։ Հունվարի 27-ին կհիշենք, կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք մեր երկրային բանակի օրը։ Որևէ խնդիր չկա»,- ի պատասխան ասաց հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ |

Հաղթանակ կամրջի տակ դի է հայտնաբերվել
2217:42
«Վանաձորի պարեկ Ասլանյան Արմենը երկու հիմնական զբաղմունք ունի». Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
4417:24
«Ձեր հեռացումի թայմերը միացված է». Ոսկան Սարգսյան
4416:30
«Հավատում եք ամենավերջին մուրացկանի պես խաղաղություն մուրալու ձևաչափով եկող խաղաղությա՞նը». Տաթևիկ Վիրաբյան
6115:24
«Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. որևէ գործողություն չի կատարվել». Արա Զոհրաբյան (տեսանյութ)
6815:00
«Հիմա սա արդեն վերանորոգվա՞ծ ասֆալտ է». Զարուհի Մուրադյան
6614:30
