Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Հայոց պատմությունը խեղկատակին ընդամենը մեկ դաս կարող է տալ»․ Միհրան Հակոբյան

174
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 14:00
«Հայոց պատմությունը խեղկատակին ընդամենը մեկ դաս կարող է տալ»․ Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց պատմության ակադեմիական հրատարակության գիրքը ձեռքին՝ խեղկատակը մեր պատմությունն է մեկնաբանում: Կարծես՝ կարդացել է ու ինչ-որ բան է հասկացել, հիմա էլ մեկնաբանում է ու դասեր տալիս։
Խեղկատակին Հայոց պատմությունը մեկ դաս կարող է տալ ընդամենը՝ ուրացողների ու դավաճանների վերջաբանի դասը: Հայոց Պատմության ակադեմիական հատորաշարը հայ ժողովրդի ապրելու համար պայքարի, գոյատևման, այդ ճանապարհին հաղթանակների ու պարտությունների մասին է, ոչ թե կապիտուլյացիան որպես հաղթանակ ներկայացնելու մասին:
Կառավարության շենքում վեր ընկած խեղկատակը հավանաբար շուտով հրապարակում Լենինի արձանի տեղում կբարձրացնի Վասակ Սյունու արձանը, որ պատուհանից նայի այդ արձանին ու իրեն այդքան էլ ոչնչություն չզգա»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան