Երևան`   +7 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.

«Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ»․ Նիկոլ Փաշինյան

286
Շաբաթ, 18 հոկտեմբերի, 2025 թ., 11:54
«Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի՛ կրկնեք ինձ»․ Նիկոլ Փաշինյան

«Ի՞նչ դաս է մեզ տալիս մեր պատմությունը»,- «Մի րոպե մի բան ասեմ» շարքի հերթական տեսանյութում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Մեր պատմությունը մեզ ասում է՝ մի կրկնեք ինձ։ Իսկ չկրկնելու համար մենք պեք է կարդանք, սերտենք մեր պատմությունը։

Եկեք ի վերջո խոստովանենք, որ մենք շատ խոսում ենք մեր պատմությունից, բայց շատ չենք կարդում մեր պատմությունը: Ի՞նչ է ասում մեզ պատմական Հայաստանը:

Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ ձեր ունեցած պետությունը՝ ՀՀ-ն, մի դարձրեք պատմական Հայաստանի մաս, և հետևաբար, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և 4-րդ հանրապետության գաղափարը բխում են հայ ժողովրդի պատմությունից, բխում են պատմական Հայաստանի ուղերձների սերտումից»,- ասել է Փաշինյանը։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան